Վերջապես գլխի ընկա…
Արդեն քանի տարի է՝ մտքերս վերցնում են, իսկ անունս դեն նետում:
Շարունակ գլուխ էի ջարդում, թե ինչու՛ են այդպես անում, ինչու՛ անունս չեն նշում:
Այսօր երկրորդ բաժակից վերջապես գլխի ընկա:
Հաստա՛տ զզվում են անունիցս:
Զզվում են, ու տակը իրենց բարեհունչ անուններն են դնում:
Իսկ դոկտորի աստիճանով մի կնիկ Դաշտենցին նվիրված մենագրությանս մի ամբողջ գլուխ` «Խոդեդան,», արտագրել է ու իր անունով ֆռռացնում է համացանցում:
Անունը չե՛մ տա:
Եթե ինքն իմ անունից է զզվում, ուրեմն ես էլ իր անունից եմ զզվում:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)